Ժամանց

Meta-ն մեղադրվում է հայտնիների կերպարներն առանց թույլտվության օգտագործելու մեջ

Meta-ն մեղադրվում է հայտնիների կերպարներն առանց թույլտվության օգտագործելու մեջ

Meta ընկերությունը թույլատրել է իր հարթակներում (Facebook, Instagram և WhatsApp) տարածել արհեստական բանականությամբ (AI) ստեղծված չաթբոտեր, որոնք օգտագործել են հանրահայտ անձանց անուններն ու արտաքին տեսքը՝ առանց վերջիններիս համաձայնության։ Այդ հայտնիների թվում են Թեյլոր Սվիֆտը, Սկարլետ Յոհանսոնը, Անն Հաթեվեյը և Սելենա Գոմեսը։

Reuters-ի փոխանցմամբ՝ չաթբոտերի մի մասը ստեղծվել է Meta-ի օգտագործողների կողմից, սակայն առնվազն երեք բոտ ստեղծել է հենց Meta-ի աշխատակիցը, այդ թվում՝ երկու «ծաղրային» բոտ Թեյլոր Սվիֆթի կերպարով։ Շատ դեպքերում բոտերը պնդել են, թե իրենք իրականում այդ հայտնիներն են և հաճախ կատարել են սեքսուալ բնույթի առաջարկներ։

Meta-ի AI գործիքներով ստեղծվել են նաև երեխաների կերպարներով բոտեր։ Թեստավորման ընթացքում որոշ բոտեր արձագանքել են մերկ կամ ինտիմ բնույթի լուսանկարների հարցումներին՝ ներկայացնելով ֆոտոռեալիստական պատկերներ։

Meta-ի խոսնակ Էնդի Սթոունը ընդունել է, որ նման բովանդակության ստեղծումը խախտում է ընկերության քաղաքականությունը։ Նա նշել է, որ այս խնդիրները պայմանավորված են վերահսկողության թերացումներով և հավելել է, որ մի շարք բոտեր, այդ թվում՝ չնշված «ծաղրային» տարբերակները, հեռացվել են հրապարակումից։

Իրավաբանները կասկածի տակ են դնում Meta-ի գործողությունների իրավաչափությունը՝ հիմնվելով անձի անունն ու կերպարը կոմերցիոն նպատակներով օգտագործելու իրավական սահմանափակումների վրա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական