Ժամանց

Լուսինը «սելֆի» է արել Արեգակի հետ․ NOAA-ի արբանյակը ֆանտաստիկ կադր է ֆիքսել

Լուսինը «սելֆի» է արել Արեգակի հետ․ NOAA-ի արբանյակը ֆանտաստիկ կադր է ֆիքսել

Արևի ուսումնասիրության համար գիտնականները հաճախ օգտագործում են յուրահատուկ հեռադիտակ՝ կորոնագրաֆ, որը հատուկ սկավառակի միջոցով արգելափակում է Արեգակի կուրացուցիչ լույսը։ Այդ կերպ աստղագետներին հաջողվում է տեսնել և ուսումնասիրել նրա հազիվ նկատելի մթնոլորտը։ Բայց այս անգամ սարքը «բռնվել» է անսպասելի «հյուրով»՝ Լուսնով։

Վերջերս արբանյակը ֆիքսել է անհավանական պահ՝ Լուսինը գրեթե ուղիղ անցնում էր Արեգակի դիմացով։ Թեև լուսանկարում Լուսինը կարծես լիալուսին է, իրականում այդպես չէ․ նրա մակերեսը լուսավորված է Երկրաշողով՝ Արեգակի լույսի այն մասնիկներով, որոնք անդրադառնում են Երկրից և հասնում մինչև Լուսին։ COR-1-ի բարձր լուծաչափը թույլ է տվել ֆիքսել այդ թույլ լուսավորությունը, ինչի շնորհիվ Լուսինը կարծես լուսավորվել է ամբողջությամբ՝ ստեղծելով տպավորիչ պատկեր, որը գիտնականներն արդեն անվանում են «Արև-Լուսին սելֆի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական