Աստղագետները հայտարարել են տիեզերական հերթական շքեղ հայտնագործության մասին․ նրանք Հետազոտողները նկատել են, որ մոլորակը դեռևս շարունակում է նյութ կլանել և լուսավորվում է իր ձևավորման ընթացքում առաջացած ջերմությունից։
Սա բացում է եզակի հնարավորություն՝ հասկանալու, թե ինչու են տիեզերքում հայտնաբերված հազարավոր այլ մոլորակային համակարգերն այդքան տարբեր Արեգակնային համակարգից։
Մոլորակը, որին տրվել է սիմպատիկ անուն՝ WISPIT 2b, գտնվում է մեզնից մոտ 430 լուսատարի հեռավորության վրա և բառացիորեն կլանում է նյութը իր ծնող աստղի շուրջ ձևավորված գազի և փոշու սկավառակից։

Այս «փոքրիկ հսկան» չափերով մոտ է Յուպիտերին, բայց ընդամենը 5 միլիոն տարեկան է։ Համեմատության համար՝ մեր Արեգակնային համակարգը 4.6 միլիարդ տարեկան է։ Հայտնագործությունը եզակի է, քանի որ սա առաջին անգամն է, երբ աստղագետներին հաջողվել է հաստատել մոլորակի գոյությունը բազմաշերտ սկավառակում, որը հիշեցնում է վինիլային սկավառակ՝ իր բազմաթիվ օղակներով և բացվածքներով։

Հետազոտողները նկատել են, որ մոլորակը դեռևս շարունակում է նյութ կլանել և լուսավորվում է իր ձևավորման ընթացքում առաջացած ջերմությունից։ Սա բացում է եզակի հնարավորություն՝ հասկանալու, թե ինչու են տիեզերքում հայտնաբերված հազարավոր այլ մոլորակային համակարգերն այդքան տարբեր Արեգակնային համակարգից։