Ժամանց

Իգլեսիասը և Կուռնիկովան չորրորդ երեխան կունենան

Իգլեսիասը և Կուռնիկովան չորրորդ երեխան կունենան

Հայտնի իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը և նրա կինը՝ նախկին թենիսիստուհի Աննա Կուռնիկովան, պատրաստվում են երեխա ունենալ։

Ինչպես հաղորդում է HOLA!-ն, 44-ամյա մարզուհին կրկին հղի է։ Ներքին աղբյուրները նշում են, որ զույգը չափազանց երջանիկ է և անհամբեր սպասում է երեխայի ծնվելուն։ Ապագա երեխայի սեռը դեռևս հայտնի չէ։

Իգլեսիասը և Կուռնիկովան սկսել են հանդիպել 2001 թվականին՝ Escape հիթի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Մեկ տարի անց զույգը միասին հայտնվել է երաժշտական ​​մրցանակաբաշխություններից մեկում։ 

2017 թվականին նրանք ունեցել են երկվորյակներ Նիկոլասին և Լյուսիին, իսկ 2020 թվականին՝ Մերիին։ Երկու տարի առաջ հայտնի է դարձել, որ սիրահարները գաղտնի ամուսնացել են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական