Չինաստանի հարավարևմտյան Գուիչժոու նահանգում գտնվող Հուաջյանգի Մեծ Կիրճի կամուրջը, որն համարվում է աշխարհի ամենաբարձր կամուրջը, վերջերս ավարտել է իր հիմնական ծանրաբեռնվածության փորձարկումը՝ մինչև պաշտոնական շահագործման մեկնարկը։
Փորձարկման աշխատանքները տևել են 5 օր, որոնց ընթացքում գնահատվել են կամրջի կոշտությունը, կառուցվածքային ամրությունը, դինամիկ հատկությունները և անվտանգության ստանդարտները։
Ծանրաբեռնվածության փորձարկման շրջանակում կամրջի վրա հերթականությամբ կանգնեցվել են 96 բեռնատարներ՝ ընդհանուր 3360 տոննա զանգվածով։ Այս միջոցով փորձարկվել է սյուների, մալուխների, կախիչների և հիմնական տարածքի մեխանիկական լարվածությունը։
Հուաջյանգի կամրջի բարձրությունը կազմում է 625 մետր՝ կամրջի տախտակամածից մինչև կիրճի հատակը, որով այն գերազանցում է նախկինում համարվող ամենաբարձր կամուրջը՝ Դուգեի կամուրջը։ Կամրջի երկարությունը շուրջ 1420 մետր է։
Կամուրջը հանրային երթևեկության համար նախատեսվում է բացել 2025 թվականի սեպտեմբերի վերջին։