Ժամանց

Աշխարհի հզոր հեռադիտակի բացահատումը

Աշխարհի հզոր հեռադիտակի բացահատումը

Արևի խորքերում թաքնված գաղտնիքները քիչ-քիչ բացվում են։ Ամերիկայի Ազգային գիտության հիմնադրամի Daniel K. Inouye Solar Telescope հեռադիտակը, որն այսօր համարվում է աշխարհի ամենահզոր արևային հեռադիտակը, առաջին անգամ նկարահանել է Արևի արտաքին մթնոլորտի, ամենափոքր մագնիսական հանգույցները։ Այս գերբարակ հանգույցները կարող են լինել այն հիմնական կառուցվածքները, որոնց վրա հիմնվում են Արևի հզոր էներգետիկ բռնկումները։

Հեռադիտակի նոր պատկերները ցույց են տվել հարյուրավոր հանգույցներ՝ միջինը 48 կմ լայնությամբ, իսկ ամենանեղերը՝ ընդամենը 21 կմ։ Այս բացահայտումը հնարավոր դարձավ օգոստոսի 8-ին, երբ հեռադիտակը ֆիքսեց X դասի հզոր բռնկում, որն Արևի ամենաուժգին էներգետիկ պայթյուններից է։ Գիտնականները ենթադրում են, որ այս փոքրիկ հանգույցները Արևի մագնիսական ճարտարապետության «աղյուսներն» են, որոնք կուտակում ու ազատում են հսկայական էներգիա՝ առաջացնելով մագնիսական փոթորիկներ և հզոր բռնկումներ։ Սակայն գիտական այս հաջողությունը վտանգի տակ է։ ԱՄՆ կառավարության առաջարկած նոր բյուջեն նախատեսում է ֆինանսավորումը կրճատել 30 միլիոնից մինչև 13 միլիոն դոլար, ինչը հեռադիտակի անընդհատ աշխատանքը կարող է դնել հարցականի տակ։ Գիտնականները զգուշացնում են, որ նման կորուստը կխոչընդոտի արևագիտության ապագա ուսումնասիրություններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական