Ժամանց

Յուպիտերի միջուկի առեղծվածը․ նոր բացահայտումներ

Յուպիտերի՝ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի միջուկը, գիտնականների համար տարիներ շարունակ մնացել է անբացատրելի գաղտնիք։ Այն այնքան խիտ և աներևակայելի տաք է։ Տասնամյակներ շարունակ գիտնականները համոզված էին, որ Յուպիտերի անհասկանալի «մառախլապատ» միջուկը ձևավորվել է մոլորակի առաջացման առաջին փուլում տեղի ունեցած հսկայական բախման արդյունքում։ Ըստ այդ տեսության՝ Յուպիտերը կլանել է վաղ շրջանի մեկ այլ մոլորակ, որի մնացորդներն էլ դարձել են նրա միջուկի մոտ կեսը։

Սակայն նոր ուսումնասիրությունը, որ հրապարակվել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում, կտրուկ կասկածի տակ է դնում այս տեսությունը։ Միջազգային հետազոտական խումբը, մոդելավորելով հսկայական բախումների հնարավոր սցենարները, պարզել է, որ այդպիսի բախումներից հետո Յուպիտերի պես միջուկ ստանալ ուղղակի անհնար է, քանի որ մոլորակի միջուկը պետք է կազմվեր շերտ առ շերտ։

Գիտնականներն այժմ վարկած են առաջ քաշում, որ մոլորակի միջուկը ձևավորվել է դանդաղ և աստիճանական գործընթացով, երբ ժամանակի ընթացքում այն հավաքել է թե՛ ծանր, թե՛ թեթև տարրեր։ Ճիշտ պատասխանն առայժմ մնում է բաց, սակայն գիտնականները վստահ են՝ Յուպիտերի միջուկը իր գաղտնիքները դեռ երկար կպահպանի։