96 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջերի Ադլերը, որը հայտնի է «Սոպրանոյի կլանը» քրեական սերիալում Հերման «Հեշ» Ռաբկինի դերով։ Այս մասին հայտնել է նրա ընկերը՝ Ֆրենկ Ջ.Ռոուլինգը։
Դերասանի ընտանիքը հայտնել է, որ նա մահացել է օգոստոսի 23-ին։ Ջերի Ադլերը ծնվել է 1929 թվականի փետրվարի 4-ին և ողջ կյանքն ապրել Նյու Յորքում։
Հատկաշնական է, որ նա իր դերասանական գործունեությունը սկսել է 65 տարեկանում և մարնավորել Հովարդ Լայմանի դերը «Լավ կինը» ֆիլմում, ինչպես նաև խաղացել է հրշեջ ծառայության պետ Սիդնի Ֆայնբերգի դերը «Փրկիր ինձ» դրամայում։