Ժամանց

«Emily in Paris»-ի նկարահանումները վերսկսվել են

Netflix-ի հիթ դարձած «Emily in Paris» սերիալի նկարահանումները վերսկսվել են ռեժիսոր Դիեգո Բորելլայի անսպասելի մահից ընդամենը երկու օր անց։ Օգոստոսի 23-ին Վենետիկում նկատվել են սերիալի աստղերը՝ Լիլի Քոլինսը (Էմիլի), Էվջենիո Ֆրանչեսկինին (Մարչելո), Էշլի Փարքը (Մինդի) և Փոլ Ֆորմանը (Նիկոլա։

Բորելլան մահացել էր օգոստոսի 21-ի գիշերը՝ նկարահանող խմբի նախապատրաստական աշխատանքների ժամանակ Վենետիկի Hotel Danieli հյուրանոցում։ Բժշկական խմբի ջանքերը նրան փրկելու համար ապարդյուն են եղել, և 47-ամյա մասնագետը մահացել է հենց տեղում։

 

Հինգերորդ սեզոնի նկարահանումները այս ամռանը ընթանում են Հռոմում և Վենետիկում։ Նոր սերիաներում Էմիլին տեղափոխվում է Իտալիա՝ ղեկավարելու Սոֆիի մարքեթինգային գործակալության իտալական բաժինը, սակայն ստեղծողները վստահեցնում են՝ Փարիզը շարունակում է մնալ պատմության առանցքում։

Emily in Paris-ի հինգերորդ սեզոնի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Netflix-ում։