Ժամանց

Եգիպտական թանգարանը բացվում է ավելի քան 20 տարվա սպասումից հետո

Կահիրեի Մեծ եգիպտական թանգարանն ավելի քան 20 տարվա կառուցումից հետո կբացվի ս․թ․ նոյեմբերի 1-ին՝ Գիզայի բուրգերից 1 մղոն հեռավորության վրա։ Թանգարանում շուրջ 100․000 ցուցանմուշ կա, որոնցից 20․000-ը երբևէ չեն ցուցադրվել։ Այստեղ կարելի է տեսնել Ռամզես II-ի 3200-ամյա հին արձանը և բազմաթիվ այլ եզակի գտածոներ։ 

Մեծ հետաքրքրություն կա Թութանհամոնի գերեզմանի հանդեպ՝ բոլոր գանձերով, որոնց թվում են ոսկե մահափողը, զարդերը, սարկոֆագները և 5400 այլ հնագիտական գտածոներ։ Թանգարանը նվիրված է հին եգիպտական քաղաքակրթություններին. այն ընդգրկում է գրադարան, մանկական թանգարան, կրթական կենտրոն, իսկ ճարտարապետությունը զարդարված է հիերոգլիֆներով և պիրամիդային մուտքով։