Ժամանց

Ամենահին գալակտիկաններից մեկը հարուստ է թթվածնով

Տիեզերքի ամենահին գալակտիկաներից մեկը՝ JADES-GS-z11-0, նոր բացահայտումներով ցնցել է գիտնականներին, քանի որ այն ձևավորվել է Մեծ պայթյունից ընդամենը 400 միլիոն տարի անց, երբ տիեզերքը իր ներկա տարիքի ընդամենը երեք տոկոսն ուներ, բայց ամենահետաքրքիրն այն է որ այս  գալակտիկան արդեն հարուստ է թթվածնով։

Այս եզակի օբյեկտը առաջին անգամ հայտնաբերել է Ջեյմս Ուեբ տիեզերական հեռադիտակը իսկ վերջին մանրամասն ուսումնասիրությունները կատարվել են ALMA համակարգի միջոցով՝ Չիլիի Ատակամա անապատում տեղակայված 66 համակցված հեռադիտակների օգնությամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գալակտիկայում թթվածնի քանակը կազմում է ժամանակակից գալակտիկայի թթվածնի մոտ 30 տոկոսը։ 

Գիտնականներին զարմացրել է նաև գալակտիկայի արագ զարգացումը։ Ամեն տարի այնտեղ ձևավորվել է մոտ վեց արեգակի զանգվածին հավասար նոր աստղ՝ մի քանի անգամ գերազանցելով մեր Ծիր Կաթինին։ Բացահայտումը առաջ է քաշում հետաքրքիր հարցեր՝ կարո՞ղ է կյանքը ձևավորվել ավելի շուտ, քան պատկերացնում ենք։ Թեև այս հարցերի պատասխանները դեռ հայտնի չեն, մեկ բան հստակ է, տիեզերքը շատ ավելի արագ է հասունացել, քան կարծում էինք։