Ժամանց

GJ 3929b մոլորակը չունի մթնոլորտ

JWST տիեզերական տելեսկոպը ցույց է տվել, որ GJ 3929b մոլորակը չունի մթնոլորտ: GJ 3929b-ն հայտնաբերվել է TESS տվյալներով՝ 2022 թվականին։ Այն Երկրի չափսերի է՝ զանգվածը ~0.43 Երկրի զանգվածի, ռադիուսը ~1.15 Երկրի ռադիուսի: Հետաքրքիրն այն է, որ մոլորակն պոտենցիալ բնակելի տարածք կարող էր լինել, սակայն JWST-ն պարզել է, որ դա պարզապես մութ, անօդ քար է:

Հետազոտողները պարզել են, որ մոլորակի վրա չկա CO²-ով հարուստ մթնոլորտ։ Սա կարևոր տվյալ է գիտնականների համար, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես են Երկրի նման փոքր մոլորակները պահում կամ կորցնում իրենց մթնոլորտը՝ կապված աստղերի ճառագայթման ինտենսիվության հետ: