Ժամանց

The Beatles-ը 30 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է

Աշնանը երաժշտասերներին սպասվում է ուշագրավ իրադարձություն. Պոլ ՄակԿարտնին պաշտոնապես հայտարարել է գրեթե 30 տարվա դադարից հետո նոր՝ The Beatles-ի «Anthology» հավաքածուի թողարկման մասին։ Հավաքածուն կներկայացնի 13 հազվագյուտ դեմո-կոմպոզիցիաներ, ստուդիական տարբերակներ և նախկինում չհրապարակված երգեր։

Նոր «Anthology 2025» նախագիծը կներառի ոչ միայն երաժշտական հավաքածու, այլև գիրք ու թարմացված սերիալ, որը հասանելի կլինի Disney+ հարթակում։ Բացի այդ, հայտնի 1995 թվականի The Beatles Anthology սերիալը կստանա նոր՝ եզակի կադրերով մաս, որտեղ Մաքքարթնին, Հարիսոնը և Սթարը ոչ պաշտոնական, հանգիստ միջավայրում են՝ բացառիկ պահեր ցույց տալով նրանց կյանքից և ստեղծագործական ճանապարհից։