Ժամանց

Գալակտիկական բախում․ ինչ է սպասվում մայր գալակտիկային և նրա ամենամոտ հարևանին

Գիտնականները հայտնաբերել են հետաքրքիր երևույթ․ մոտ 88 միլիոն լուսատարի հեռավորության վրա գտնվող NGC 5713 և NGC 5719 գալակտիկաները բախման փուլում են և վերադասավորում են իրենց շուրջ պտտվող փոքրիկ «թզուկ» գալակտիկաները։

Այս գործընթացը ցույց է տալիս, որ բախման ժամանակ փոքր գալակտիկաները աստիճանաբար դասավորվում են նույն ուղղությամբ և ավելի հարթ ուղեծրերում։ Հնարավոր է՝ հենց այս երևույթն է բացատրում, թե ինչու են մայր գալակտիկայի և Անդրոմեդայի շուրջ գտնվող թզուկ գալակտիկաները նույնպես պտտվում նմանատիպ հարթ համակարգով։

Հայտնագործությունը կարող է օգնել վերանայել տիեզերքի ստանդարտ մոդելները և ավելի լավ հասկանալ գալակտիկաների էվոլյուցիան, հատկապես հաշվի առնելով, որ մայր գալակտիկան և Անդրոմեդան մոտ 4 միլիարդ տարի հետո կարող են բախվել և միաձուլվել։