Ժամանց

Չինացի վիդեոբլոգերը իր կատուների համար կառուցել է մետրոյի կայարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չինաստանում վիդեոբլոգեր Սին Չժիլեյը ստեղծել է իրական մետրոյի մանրակրկիտ մոդել իր կատուների համար։ Սինն ինքնուրույն նախագծել և կառուցել է մինի կայարան, որտեղ փափկամազ բնակիչները կարող են քայլել հարթակով, իջնել էսկալատորով և ուղևորվել փոքրիկ գնացքով։

Նախագիծը տևել է շուրջ չորս ամիս՝ սկսած 3D մոդելավորումից մինչև վերջնական մաքրում։ Ամենաբարդ փուլերն են եղել էսկալատորի կառուցումը և գնացքի ու հարթակի դռների համաժամեցումը։

Սինի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են կատուները կայարան հասնում, դուրս գալիս «գնացքից» և հետաքրքրությամբ ուսումնասիրում տարածքը։