Ժամանց

Ուրանի շուրջ նոր փոքրիկ արբանյակ է հայտնաբերվել

Ուրանի շուրջ հայտնաբերվել է նոր, ընդամենը 10 կիլոմետր տրամագծով արբանյակ։ Չնայած փոքր չափերին՝ հետազոտողները այս բացահայտումը համարում են բացառիկ կարևոր․ նույնիսկ NASA-ի հայտնի Voyager 2 սարքավորումը, որը մոտ 40 տարի առաջ անցել էր Ուրանի կողքով, այդպես էլ չի նկատել այս գերբացառիկ «փոքրիկին»։

Նոր արբանյակը, որը առաջին անգամ նկատվել է փետրվարի 2-ին՝ տիեզերական աստղադիտակի միջոցով, դարձել է icy giant-ի՝ սառցե հսկայի շուրջ պտտվող արդեն 29-րդ արբանյակը։ Այն պտտվում է մոլորակի շուրջ մոտ 56 հազար կիլոմետր հեռավորության վրա՝ գրեթե կլոր ուղեծրով։

Հետազոտության ղեկավար Մարիամ Էլ Մութամիդը նշում է.«Այն փոքր է, բայց հսկայական նշանակություն ունի. սա բացահայտում է, որից նույնիսկ Voyager 2-ը հետ մնաց»։