Ժամանց

McDonald’s-ը կիջեցնի կոմբո-ուտեստների գները

McDonald’s-ը համաձայնության է եկել ԱՄՆ-ի իր ֆրենչայզների հետ՝ նվազեցնելու 8 ամենապահանջված կոմբո-ուտեստների գներն առնվազն 15%-ով, եթե դրանք գնվեն առանձին։ Սա արվում է գնաճի և հաճախորդների դժգոհությունների ֆոնին, երբ, օրինակ, Big Mac-ի կոմբոն երբեմն հասնում է 18 դոլարի։

2025-ի սեպտեմբերից McDonald’s-ը նորից կներկայացնի սահմանափակ ժամանակով «Extra Value Meals» ակցիաները, որտեղ կլինեն առաջարկներ՝ 5 դոլարանոց նախաճաշի կոմբոներ և 8 դոլարանոց Big Mac կամ Chicken McNuggets ուտեստներ։

Գների իջեցման ազդեցությունը մեղմելու համար ընկերությունը պատրաստվում է օգնել ֆրենչայզներին սուբսիդիաներով և միաժամանակ իրականացնել լայնածավալ մարկետինգային արշավ՝ այցելուների հոսքը վերականգնելու համար։

Այս քայլերը մաս են կազմում ավելի լայն ռազմավարության՝ վերականգնելու McDonald’s-ի մատչելիության իմիջը, որը վերջին տարիներին կորսվել էր գների արագ աճի պատճառով։ Օրինակ, որոշ ուտեստների արժեքը գրեթե կրկնապատկվել է վերջին տասնամյակում, ինչն էլ նվազեցրել է բյուջետային գնորդների այցերը։