Ժամանց

Քվենտին Տարանտինոն պատրաստվում է թատերական դեբյուտի

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ հանդես կգա որպես թատերական բեմադրիչ։ Նրա դեբյուտային պիեսը կբեմադրվի Լոնդոնի Վեսթ-Էնդում․ հայտնում է Euronews-ը։

Տարանտինոն նախատեսում է 2026թ․ տեղափոխվել Բրիտանիա՝ անձամբ վերահսկելու նախագծի աշխատանքները։ Պիեսի փորձերը կմեկնարկեն նույն տարվա հունվարին և կարող են տևել մոտ 2 տարի։ Պրեմիերան սպասվում է 2027թ․։

«Ես պատրաստվում եմ հաջողության։ Եթե սա տապալվի, ես արագ կավարտեմ այն», - նշել է երկու «Օսկարի» դափնեկիր ռեժիսորը։