Եգիպտոսի՝ մոտ 3800 տարվա հնության մի հանքում հայտնաբերված արձանագրություններում կարող է հիշատակված լինել Իսրայելի ժողովրդին ստրկությունից ազատած առաջնորդի՝ Մովսեսի անունը։ Հետազոտող Միքայել Բար-Ռոնը, 8 տարի ուսումնասիրելով Սինայի թերակղզում գտնվող Սերաբիթ էլ-Խադիմի արձանագրությունները, գտնում է, որ դրանցից մեկի պրոտո-սինայական գրությունը թարգմանվում է որպես «Սա Մովսեսից է» (եբրայերեն՝ «zot m’Moshe»)։

«Դուք բացարձակ ճիշտ եք․ ես նույնպես կարդացի դա, սա հորինված չէ»,-Daily Mail-ին ասել է Բար-Ռոնի ակադեմիական խորհրդատու դոկտոր Պիտեր վան դեր Վեեն՝ հաստատելով ընթերցումը։