Օգոստոսի 23-ին երկինքում կլինի հազվադեպ երևույթ՝ «Սև Լուսին»։ Այն տեսանելի չի լինի, քանի որ նորալուսնի փուլում Լուսինը անտեսանելի է մնում, սակայն իրադարձությունը հետաքրքիր է բացառիկությամբ։
Այդ օրը Լուսինը նորալուսնի փուլում կլինի Առյուծ համաստեղության մեջ՝ Արեգակից հյուսիս։ «Սև Լուսինը» պաշտոնական տերմին չէ․ այսպես են անվանում նորալուսնի փուլերի անսովոր համընկնումները։ Մի դեպքում այն սեզոնի երրորդ նորալուսն է, երբ լինում են չորսը․ այս անգամ հենց այդպիսիք են։ Նման դեպքեր լինում են յուրաքանչյուր 33 ամիսը մեկ։ Մյուս դեպքում՝ մեկ օրացուցային ամսում երկրորդ նորալուսինը, ինչը կլինի միայն 2027-ի օգոստոսի 31-ին։
Ի տարբերություն գերլուսնի կամ խավարումի, այս անգամ երկնքում փոփոխություն չեք տեսնի։ Նորալուսնի ընթացքում Լուսինը կորչում է Արեգակի լույսի մեջ։ Սակայն օգոստոսի 24-25-ի երեկոներին արևմտյան հորիզոնում կերևա նրա նուրբ և գեղեցիկ շողքը։