Ժամանց

Պաղեստինն առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

Պաղեստինն առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

Պաղեստինցի մոդել Նադին Այյուբը պատմության մեջ առաջին անգամ Պաղեստինը կներկայացնի «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում։ Այս մասին նա հայտարարել է Instagram-ում՝ ընդգծելով իր մասնակցության խորհրդանշական և ազգային նշանակությունը։

Այյուբը իր ուղերձում անդրադարձել է նաև Պաղեստինում, մասնավորապես, Գազայի հատվածում շարունակվող ցավին ու պատերազմական իրավիճակին։

«Քանի դեռ Պաղեստինը տառապում է, հատկապես՝ Գազայում, ես կրում եմ մի ժողովրդի ձայնը, որը հրաժարվում է լռել։ Ես ներկայացնում եմ յուրաքանչյուր պաղեստինցի կնոջ և երեխայի, ում ուժն աշխարհը պետք է տեսնի։ Մենք մեր տառապանքը չենք միայն։ Մենք տոկունություն ենք, հույս և հայրենիքի սրտի զարկերակ, որը շարունակում է ապրել մեր միջոցով», – ասել է նա։

«Միսս Տիեզերք» 74-րդ մրցույթը կկայանա նոյեմբերի 21-ին Թաիլանդում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական