Ժամանց

Սևիլիայում Մարիամ Աստվածածնի արձանի «վերջին թարմացումը» վերածվել է սկանդալի

Իսպանիայի Սեվիլիա քաղաքում վրդովմունքի ալիք է բարձրացել։ Մարիամ Աստվածածնի՝ 17-րդ դարի արձանի վերականգնումը շատերի համար «պլաստիկ վիրահատության» տեսք ունի: 5 ֆուտ 9 դյույմ բարձրությամբ փայտե արձանը Սեվիլիայի բնակիչների և քաղաքի մշակութային ցուցադրությունների մշտական խորհրդանիշն է։ Թարմացման արդյունքում արձանը ձեռք է բերել երկար թարթիչներ, փոխվել է դեմքի գույնը, հարթեցվել են մաշկն ու քիթը:

Նախորդ վարպետը՝ Ֆրանցիսկո Արկիլյո Տորեսը, այժմ թաքնվում է հասարակության աչքից՝ «վնասված» գործի պատճառով: Թարմացումը մեծ բողոքներ է առաջացրել Սեվիլիայում և խառնաշփոթ ստեղծեց La Macarena-ի պահպանության հանձնախմբում:

Եկեղեցին ներողություն է խնդրել և խոստացել կատարել վերջին շտկումները: Արդյունքում, արձանն արդեն փոքր թարթիչներ ունի: Այնուամենայնիվ, փոփոխությունները չեն կանգնեցրել վրդովմունքը. հավատացյալները նշում են, որ դեմքի արտահայտությունը վատացել է: Այժմ Պեդրո Մանսանոյին է վստահված վերականգնել La Macarena-ի «վնասված» դիմագծերը։