Ժամանց

Աստղ, որը ծնվել է տիեզերական բախումից

Աստղ, որը ծնվել է տիեզերական բախումից

Տիեզերքում հայտնաբերվել է աստղ, որը երկար ժամանակ համարվում էր սովորական սպիտակ թզուկ, սակայն իրականում ունի անհավանական պատմություն։ Աստղագետները Հաբլի տիեզերական աստղադիտակի միջոցով պարզել են, որ WD 0525+526 անունով սպիտակ թզուկը ձևավորվել է ոչ թե մեկ աստղի բնական զարգացման արդյունքում, այլ երկու աստղերի բախումից և միաձուլումից։ Այն գտնվում է 128 լուսատարի հեռավորության վրա և սկզբում ոչնչով չէր տարբերվում մյուս սպիտակ թզուկներից։ Բայց դիտարկումները ցույց են տվել մթնոլորտում ածխածնի անսովոր բարձր քանակություն, ինչը հստակ վկայում է նրա բուռն անցյալի մասին։

Սպիտակ թզուկները սովորաբար աստղերի կյանքի վերջին փուլում առաջացած խիտ մարմիններ են։ Դրանք չափերով մոտ են Երկրին, սակայն իրենց մեջ պարունակում են Արեգակից 1.4 անգամ մեծ զանգված։ Սակայն WD 0525+526-ը բացառություն է․ այն ծնվել է աստղային բախումից։ Ուսումնասիրության համահեղինակ, պրոֆեսոր Բորիս Գենսիկեն ընդգծում է․ «Այս աստղը մեզ թվում էր սովորական սպիտակ թզուկ, բայց Հաբլը բացահայտեց, որ այն ունի բոլորովին այլ անցյալ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական