Wildberries շուկայի հիմնադիր և Wildberries և Russ միավորված ընկերության ղեկավար Տատյանա Կիմը հայտնել է, որ ընկերությունը սկսել է փորձարկել նոր նախագիծ՝ նորակառույց շենքերում վաճառվող բնակարանների ինտերնետային հարթակ։
«Ժամանակին անհնար էր պատկերացնել, որ կարելի է գնել կահույք, կենցաղային տեխնիկա կամ, նույնիսկ, ավտոմեքենա թվային հարթակների միջոցով։ Իսկ հիմա դա մեր իրականությունն է։ Վստահ եմ, որ նույնիսկ այսքան անսովոր կատեգորիայի՝ անշարժ գույքի դեպքում, ապագան նույնպես թվային հարթակներինն է», - նշել է Կիմը։
Հարթակում ներկայացված բնակարաններն ունեն առանձին քարտեզներ, որտեղ ներկայացվում են հիմնական տվյալները՝ տեղակայումը, հանձման ժամկետը, մակերեսը, գինը և այլ կարևոր առանձնահատկություններ։ Նոր հարթակը օգտատերերին թույլ կտա դիտել տարբեր նորակառույց բնակարանների առաջարկները՝ տեսնել լուսանկարներ, գներ, մանրամասներ և ընտրել բնակարան առանց տնից դուրս գալու։