Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիային պատկանող Կալինինգրադի սաթի կոմբինատը սկսել է նոր տեսակի զարդերի՝ սաթի և ջրաքիսի մորթու համադրությամբ հավաքածուի սերիական արտադրություն. հայտնում է ձեռնարկությունը։
«Բալթիկայի ջերմությունը» խորագրով նոր հավաքածուն ի սկզբանե ստեղծվել էր որպես փորձնական նախաձեռնություն։ Կոմբինատի մասնագետներն առաջարկել էին ականջօղերի, ապարանջանների, վզնոց-օձիքների, մատանիների և բրոշների 30 տարբեր մոդել՝ սաթի և ջրաքիսի մորթու տարբեր համադրություններով։ Յուրաքանչյուր տեսակից ներկայացվել էր հինգ օրինակ, որոնք բոլորն էլ վաճառվել են ֆորումի ընթացքում, իսկ որոշ մոդելների համար ստացվել են նաև նախնական պատվերներ։
Սեպտեմբերին նախատեսվում է 2000 օրինակով առաջին սերիայի թողարկումը։
Հավաքածուի զարդերում օգտագործվել է 4-300 սմ² ջրաքիսի մորթի։ Ամենածանր զարդը դարձել է փայլեցված խոշոր սաթով վզնոց-օձիքը, որի քաշը կազմել է 109 գրամ։ Զարդերի արժեքը սկսվում է 2400 ռուբլուց՝ մատանու համար և հասնում մինչև 108 հազար ռուբլու՝ վզնոցի համար։