Բարձր տեխնոլոգիական սկանավորմամբ վերջապես բացահայտվել են 2500 տարվա սիբիրյան «սառցե մումիայի» բարդ դաջվածքները: Դաջվածքների վրա երևում են շներ, վագրեր, եղնիկ, աքաղաղ, նույնիսկ՝ անհետացած առասպելական կենդանիներ: Նմուշներն այնքան մանրամասն են, որ անգամ ժամանակակից դաջվածագործը դժվարությամբ կկարողանար կրկնել դրան․ նշում են հայտնագործության հեղինակները:

Դաջվածքները պատկանում են մի կնոջ, որը մահացել է մոտ 50 տարեկան հասակում: Համարվում է, որ նա պատկանում էր հեծյալ-քոչվորների մի ցեղի։ Դաջվածքները նախապատմական ժամանակաշրջանում տարածված էին, սակայն քիչ են պահպանվել այնպիսի մնացորդներ, որոնք բավարար են ուսումնասիրության համար: