Ժամանց

Գրանցվել է դիաբետի դեմ առաջին հաղթանակը

New England Journal of Medicine-ում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ շաքարային դիաբետ 1 տիպով հիվանդի մոտ հաջողությամբ իրականացվել է գենետիկորեն մոդիֆիկացված ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջների փոխպատվաստում։ Սա թույլ է տվել հիվանդին ինքնուրույն սկսել ինսուլին արտադրել՝ առանց ավանդական իմունաճնշող դեղերի անհրաժեշտության։

Հետազոտությունը կատարել են Շվեդիայի և ԱՄՆ-ի գիտնականները։ Փորձին մասնակցել է 42-ամյա տղամարդ, որն արդեն երկար տարիներ հիվանդ է 1-ին տիպի շաքարային դիաբետով։ Նրան փոխպատվաստվել են կղզյակային բջիջներ, որոնք փոփոխվել են CRISPR գենային խմբագրման տեխնոլոգիայով՝ նվազեցնելու իմունային համակարգի արձագանքը և կանխելու փոխպատվաստված բջիջների մերժումը։

Չորս ամիս անց փոխպատվաստումից, փոխպատվաստված բջիջներն ակտիվորեն արտադրում են ինսուլին՝ չհրահրելով իմունային պատասխան։ Սա համարվում է զգալի առաջընթաց փոխպատվաստման բժշկության ոլորտում։

Հիվանդին տրվել է համեմատաբար փոքր քանակությամբ բջիջներ, որոնք դեռևս բավարար չեն ինսուլինի լիարժեք ինքնուրույն արտադրության համար, սակայն արդյունքները հույս են ներշնչում։ Այս հետազոտությունը ևս մեկ քայլ է դեպի շաքարային դիաբետ 1 տիպի հնարավոր բուժումը։