Ժամանց

Թեյլոր Սվիֆթը բացահայտել է նոր ալբոմի՝ The Life of a Showgirl-ի մանրամասները

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է սպասվելիք 12-րդ ալբոմի՝ The Life of a Showgirl-ի նոր մանրամասները, որը թողարկվելու է հոկտեմբերի 3-ին։ Ալբոմի գլխավոր երգում Սվիֆթը համագործակցել է երգչուհի Սաբրինա Կարպենտերի հետ, իսկ երգացանկում ներառված է նաև Ջորջ Մայքլի՝ 1987 թվականի Father Figure երգի կրկնօրինակումը։ 

 

Սվիֆթի խոսքով՝ ալբոմը ստեղծվել է եվրոպական Eras Tour-ի ընթացքում, որը դարձավ պատմության ամենամեծ եկամուտն ապահոված համերգային շրջագայությունը՝ 21 ամսում գերազանցելով 2 միլիարդ դոլարը. «Այս ալբոմը պատմում է, թե այդ շրջագայության ժամանակ ինչ էր կատարվում իմ ներքին կյանքում․ այն լի էր հուզմունքով, էներգիայով և կյանքով։ Ես հպարտ եմ այս աշխատանքով։ Այն գալիս է իմ կյանքի ամենաուրախ, ազատ և վառ շրջանից, ու դա լսելի է երգերում», - նշել է Սվիֆթը։