Ժամանց

Բիյոնսեն առաջին «Էմմի» մրցանակին է արժանացել

Բիյոնսեն արժանացել է իր առաջին «Էմմի» մրցանակին․ հաղորդում է Billboard-ը։

Նա պարգևատրվել է «Վարիետե, վավերագրական կամ ռեալիթի շոուի լավագույն զգեստներ» հատուկ անվանակարգում՝ 2024 թվականի NFL-ի կիսաեզրափակչի ըընդմիջման ժամանակ շոուի ընթացքում իր կերպարների համար, որը Netflix-ում կներկայացվի որպես «Beyoncé Bowl»։

Երգչուհին զգեստների վրա աշխատել է դիզայներ Շիոնա Տուրինիի, օգնականներ Էրիկա Ռայսի և Մոլի Փիթերսի, վերահսկիչ Չելսի Սթեյբելի և ատելյեի ղեկավար Թիմոթի Ուայթի հետ։

Այս և այլ հատուկ անվանակարգերի հաղթողները հայտարարվել են նախապես՝ կուլիսներում մասնագետների աշխատանքը ընդգծելու համար։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը՝ «Creative Arts Emmy» մրցանակաբաշխության ժամանակ։

Սեպտեմբերի 14-ին՝ Primetime-ի գլխավոր հեռարձակման ժամանակ, Բիյոնսեն կպարզի, թե արդյոք կարող է շահել մեկ այլ մրցանակ՝ «Լավագույն վարիետե շոու» անվանակարգում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Billboard ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի ամենաակնառու փոփ աստղերի ցանկը՝ Բիյոնսեին ճանաչելով որպես ժամանակակից երաժշտական արդյունաբերության գլխավոր դեմք։