Ժամանց

Թութմոս II-ի կորած գերեզմանը գտնվել է

Լուքսորի քաղաքի արևմուտքի կիրճերից մեկում հնագետները բացահայտում են արել, որ կարելի է անվանել վերջին հարյուր տարվա ամենամեծ եգիպտագիտական սենսացիան։ Մոտ 3500 տարի անց հայտնաբերվել է փարավոն Թութմոս II-ի վաղուց կորած գերեզմանը։

Գերեզմանի մուտքը թաքնված է եղել Թագավորների հովտից մոտ 2,4 կմ արևմուտք՝ մի վայրում, որը երկար ժամանակ համարվում էր թագավորական կանանց հողատարածք։ 2022-ին հայտնաբերված քարե սանդուղքը երեք տարի մաքրեցին տիղմից և երբ վերջապես հասան ներքին խցիկին, նրանց դիմաց բացվեց արքայական խորհրդանիշ, որի  վրա գրված էր Թութմոսի գահի անունը։

Հնագետները կարծում են, որ այնտեղ կարող է թաքնված լինել երկրորդ գերեզման՝ թագավորի մումիայով և գանձերով, որը կարող է դառնալ Թութանհամոնի մասշտաբի հայտնագործություն։ Ներկայումս իրականացվում են պահպանական և հետագա որոնողական աշխատանքներ, իսկ յուրաքանչյուր նոր գտածո մոտեցնում է մեզ ոչ միայն Թութմոս II-ի ճակատագրի բացահայտմանը, այլև Եգիպտոսի Նոր թագավորության թագավորական գաղտնիքներին։