Կյանքը Լուսնի վրա արդեն հնարավո՞ր է։ Հոնկոնգի գիտնականները մշակել են մի մեթոդ, որը թույլ է տալիս Լուսնի փոշուց դուրս բերել ջուր՝ այն վերածելով թթվածնի ու քիմիական վառելիքի։ Այս յուրահատուկ տեխնոլոգիան աշխատում է՝ արևի լույսը վերափոխելով ջերմության ու ստեղծելով անհրաժեշտ պայմաններ քիմիական գործընթացների համար։
Հայտնագործությունը ոչ միայն վկայում է, որ Լուսնի հողը կարող է դառնալ մարդու ապրելավայր, այլև բացում է նոր հնարավորություններ ապագա տիեզերական խորը առաքելությունների համար։
Սա կարևոր է, քանի որ մի Gallon (3,78 լիտր) ջուր Լուսին հասցնելը այժմ արժե 83․000 դոլար։ Մարդն օրական խմում է շուրջ 1,5 լիտր ջուր, ինչը մեծ բեռ է տիեզերանավի համար։ Այս տեխնոլոգիան կարող է այդ ծախսերը կտրուկ նվազեցնել՝ Լուսնի վրա կյանքը դարձնելով ավելի հասանելի։