Ժամանց

Ուր են հաճախ մեկնում վրացիները. Հայաստանը երրորդ ուղղությունն է

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է 715 հազար մեկնում։ Դա 2,5% - ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մեկնումների ամենամեծ մասը՝ 45,1% -ը, կատարել են 31-50 տարեկան անձինք։ 

Ինչ վերաբերում է 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին, տոկոսային բաշխումն ունի հետևյալ տեսքը: 

Թուրքիա – 34,7% 

Ռուսաստան – 18,3% 

Հայաստան – 14,3% 

Ադրբեջան – 1,3% 

ԵՄ անդամ երկրներ-18.3% 

Այլ երկրներ – 13,1%: 

Վիճակագրական ծառայության տվյալներով (ապրիլ-հունիս ամիսների տվյալները)՝ Վրաստանի քաղաքացիներն ու ռեզիդենտներն արտասահմանում ավելի հաճախ գումար են ծախսում

️հագուստի, իրերի, տեխնիկայի վրա՝ 76,6 մլն լարի; 

️սննդամթերքի և ըմպելիքի- 51,8 մլն լարի; 

գիշերակացի - 26,2 մլն լարի; 

տրանսպորտի - 21,2 մլն լարի; 

️ժամանցի, հանգստի, մշակութային և սպորտային միջոցառումների- 8 մլն լարի; 

️այլ - 10,4 մլն լարի։