Նասան մեծարանքով է հիշում Ջիմ Լովելլին՝ 1970 թվականի լուսնային առաքելությունը հնարավոր աղետից փրկելու և անձնակազմին հաջողությամբ Երկիր վերադարձնելու համար։ Ջեյմս «Ջիմ» Լովելլը, որը Apollo 13-ի հրամանատարն էր և իր ջանքերով ձախողված լուսնային առաքելությունը վերածեց անհավանական տեխնիկական հաղթանակի, մահացել է 97 տարեկանում։
Apollo 13-ը սկզբում պետք է լիներ հերթական առաքելություն դեպի լուսին, որի վրա նա պետք է քայլեր։ Բայց երբ տիեզերանավի ծառայողական բաժնում՝ Երկրից 200.000 մղոն հեռավորության վրա, թթվածնի տարան պայթեց, ամեն ինչ փոխվեց։

Լուսնի վրա վայրէջքը չեղարկվեց, և կարևորագույն խնդիր դարձավ անձնակազմի կյանքը փրկելը։ Ջիմ Լովելլը և թիմակիցները հայտնվեցին փոքրիկ, սառը և մութ նավակում, որը ստիպված էր դառնալ իրենց փրկօղակը։ «Ամենասարսափելի պահն էր»,-ասել է Լովելլը հետագայում՝ հիշելով, թե ինչպես օդի, ջրի, էլեկտրաէներգիայի պակասը միավորեց նրանց և Նասայի հսկայական կառավարման թիմին։
Ի վերջո, չորս օր անց, երբ թվում էր, թե հույս չկա, Apollo 13-ի անձնակազմը վերադարձավ Երկիր։ Նրանց պահվածքը դարձավ սխրանքի օրինակ՝ ցույց տալով, թե ինչքան կարևոր է միասնականությունը և մտքի արագությունը։

Ջիմ Լովելլը՝ ծնված 1928-ին, երկար տարիներ եղել է ՆԱՍԱ-ի ամենաշատ թռիչքներ կատարած տիեզերագնացներից մեկը։ Նա պատմության մեջ մտավ ոչ միայն որպես տիեզերք ուղարկված մարդ, այլև՝ որպես մարդկության տոկունության և խելացիության խորհրդանիշ։