Ժամանց

Ֆիզիկոսի պնդմամբ՝ միջաստղային օբյեկտը այլմոլորակայինների ուղարկած տեխնոլոգիա է

Հուլիսի 1-ին NASA-ի Չիլեի ATLAS աստղադիտակը հայտնաբերել է պատմության մեջ երրորդ միջաստղային օբյեկտը՝ 3I/ATLAS-ը։ Թեև այն պաշտոնապես գրանցվել է որպես գիսաստղ, Հարվարդի համալսարանի ֆիզիկոս Ավի Լեոբը պնդում է, որ դա կարող է լինել այլմոլորակայինների կողմից ուղարկված տեխնոլոգիա։

Լեոբի խոսքով՝ օբյեկտի ուղեծիրը ընդամենը 5 աստիճանով է տարբերվում Երկրի ուղեծրից, և նման համընկնման հավանականությունը կազմում է ընդամենը 0.2%։ Բացի այդ, դրա պայծառությունը մատնանշում է մոտ 20 կմ տրամագիծ, ինչը չափազանց մեծ է միջաստղային բնական մարմնի համար։

 

Այս աշնանը 3I/ATLAS-ը կանցնի Վեներային, Մարսին և Յուպիտերին, իսկ հոկտեմբերի 29-ին Արեգակին ամենամոտ կետով, երբ այն չի երևա Երկրից՝ փաստ, որը Լեոբը համարում է «հնարավոր դիտարկումներից խուսափելու» նշան։ Նա նաև ընդգծում է, որ օբյեկտի վրա չկան գիսաստղերին բնորոշ գազային հետքեր։

Լեոբը նախկինում էլ նման վարկած էր առաջ քաշել՝ կապված խորհրդավոր «Oumuamua» օբյեկտի հետ։ Նրա կարծիքով, մենք պետք է պատրաստ լինենք երկու սցենարի՝ թե բնական, թե տեխնոլոգիական ծագման։