Ժամանց

Labubu խաղալիքը դարձել է նորաձևության մաս

Labubu անունով խաղալիքը սկսել է հայտնվել նորաձևության ցուցադրություններում, նույնիսկ մոդելների ձեռքում՝ Մարկ Ջեյքոբսի պես դիզայներների պայուսակներում։ Պարզ է դարձել, որ սա սովորական խաղալիք չէ, այլ դարձել է մշակութային ֆենոմեն։ 

Labubu-ն ստեղծվել է հոնկոնգցի նկարիչ Կասին Լունգի կողմից՝ 2015-ին, իսկ 2019-ին Pop Mart ընկերությունը այն վերածեց համաշխարհային հիթի՝ վաճառելով «մութ արկղ» (blind box) համակարգով։ 2024-ին Labubu-ն բերում է Pop Mart-ի եկամտի գրեթե քառորդը՝ 796 միլիոն եվրո, իսկ որոշ հազվագյուտ տիկնիկներ արժեն ավելի քան 150․000 դոլար։ Labubu-ն անցել է մանկական խաղալիքի սահմանները՝ դառնալով նորաձևության խորհրդանիշ ու համագործակցելով Coca-Cola-ի, Vans-ի ու Marc Jacobs-ի նման գլոբալ մոդելային ընկերությունների հետ։ Իրական հաջողության գաղտնիքը համայնքի ուժն է. երկրպագուները վիդեոներ են նկարահանում են, համացանցում տարածում և միավորում մարդկանց՝ դարձնելով Labubu-ն ոչ միայն ապրանք, այլև ինքնություն։