Ժամանց

Աչքի նոր կաթիլները կփոխարինեն երկօպտիկ ակնոցներին

ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է VIZZ անունով նոր աչքի կաթիլները, որոնք նախատեսված են պրեսբիոպիայի՝ տարիքային հեռատեսության շտկման համար։ Դրանք թույլ են տալիս մինչև 10 ժամով տեսնել հստակ՝ առանց ակնոցների։ Կաթիլները կարող են զգալիորեն նվազեցնել կամ նույնիսկ վերացնել երկօպտիկ ակնոցների անհրաժեշտությունը՝ հատկապես մոտ տարածության վրա տեսողության բարդություն ունեցողների համար։

VIZZ-ը կիրառվում է օրական մեկ անգամ և չի առաջացնում այն կողմնակի ազդեցությունները, որոնք երբեմն հանդիպում էին նախկինում հաստատված Vuity կաթիլների դեպքում։ VIZZ-ի բաղադրությունը՝ aceclidine, ազդում է միայն բիբի վրա՝ խուսափելով աչքի ցիլյար մկանների (ֆոկուս անող մկան) գերծանրաբեռնվածությունից և հնարավոր բարդություններից։

FDA-ի կողմից այն հաստատվել է է այն բանից հետո, երբ հաջողությամբ անց են կացվել երեք կլինիկական փորձարկում, որոնց մասնակցել են հարյուրավոր կամավորներ։ Փորձերի ընթացքում լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել։

VIZZ-ը շուկա կհանվի 2025 թվականի չորրորդ եռամսյակում՝ դեղատոմսով։