Շատերը երազում են մի օր Մարսում բնակվելու մասին, բայց դրան երկար տարիներ խոչընդոտ է եղել մի կարևոր հանգամանք՝ ջրի հասանելիությունը։ Նոր ուսումնասիրությունները, սակայն, ցույց են տալիս, որ ջուր գտնելն այնքան էլ դժվար չէ, ինչպես կարծում էին։ Պարզվել է՝ Մարսում կան սառույցներ, և մոլորակի տարբեր հատվածների ավելի քան 80%-ը բաղկացած է սառույցից։
Հետազոտողները, փորձելով բացահայտել Մարսի սառույցների գաղտնիքը, կարգավորել են հետազոտման իրենց մեթոդները։ NASA-ի Mars Reconnaissance Orbiter տիեզերական ռադարի միջոցով, որը մոլորակի շուրջ պտտվում է գրեթե 20 տարի, գիտնականները պարզել են, որ սառույցները պատված են քարով ու փոշով։ Հետաքրքիր է, որ Մարսի տարբեր մասերում՝ նույնիսկ հյուսիսային ու հարավային կիսագնդերում, սառույցների ջրի և քարերի հարաբերակցությունը գրեթե նույնն է։