Ժամանց

Արձանագրված երբևէ ամենազանգվածային սև խոռոչների միաձուլումը

Տիեզերքում հզոր իրադարձություն է տեղի ունեցել, որը փոխում է մեր պատկերացումները սև խոռոչների առաջացման մասին։ Երկրից մոտ 10 միլիարդ լուսատարի հեռավորության վրա տեղի է ունեցել երկու հսկայական սև խոռոչների բախում։ Այս միաձուլումը առաջացրել է այնքան ուժգին ձգողական ալիքներ, որ դրանք հասել են Երկրին՝ գրանցվելով գերզգայուն դետեկտորների միջոցով։ Այս իրադարձությունը գրանցվել է 2023թ․ նոյեմբերի 23-ին և դարձել է ամենազանգվածային սև խոռոչների միաձուլումը։

Սև խոռոչները, համապատասխանաբար 103 և 137 արևային զանգվածով, երկար ժամանակ պտտվել են միմյանց շուրջ, ապա բախվել՝ ստեղծելով մեկ հսկայական՝ մոտ 265 արևային զանգվածով, սև խոռոչ։ 

Այս հայտնագործությունը ստիպում է գիտնականներին վերանայել սև խոռոչների ձևավորման իրենց մոդելները։ Մինչ այժմ համարվում էր, որ նման զանգված ունեցող սև խոռոչներ չեն կարող առաջանալ սովորական աստղային պայթյուններից (սուպերնովաներից)։ Սակայն հիմա առաջ է քաշվում նոր վարկած՝ այդ սև խոռոչն...