Ժամանց

Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում արգելել են մտնել Chanel խանութ

Աշխարհահռչակ ամերիկացի պոպ-աստղ Ջենիֆեր Լոպեսը օգոստոսի 4-ին Ստամբուլում հայտնվել է հետաքրքիր ու անսպասելի իրավիճակում։ Istinye Park էլիտար առևտրի կենտրոնում Chanel խանութը մերժել է նրա մուտքը՝ պատճառաբանելով, որ ներսում արդեն լիքն է։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լոպեսն, ով Ստամբուլ էր ժամանել համերգից մեկ օր առաջ, փորձել է մտնել Chanel, սակայն անվտանգության աշխատակիցը նրան կանգնեցրել է։ Աստղը հանգիստ արձագանքել է՝ ասելով․ «Լավ, խնդիր չկա», ու շարունակել է շրջայցը՝ որևէ բացասական մեկնաբանություն չանելով։

Ավելի ուշ խանութի անձնակազմը փորձել է հրավիրել նրան ներս, սակայն Լոպեսը մերժել է։

Չնայած միջադեպին՝ Ջենիֆեր Լոպեսը մոտ 3 ժամ անցկացրել է Istinye Park-ում՝ գնումներ կատարելով Celine և Beymen բարձրակարգ բրենդների խանութներից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նա տասնյակ հազարավոր դոլարի գնումներ է արել։

Նշենք, որ Լոպեսի «Up All Night: Live in 2025» համաշխարհային շրջագայության Ստամբուլի համերգը համարվում է Թուրքիայի տարվա ամենամեծ բեմադրություններից մեկը։ Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառված են։