Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրառում արել՝ այսօր Երևանում կայանալիք համերգին ընդառաջ։
«Այս ամառը ազատության և շատ լավ ժամանակ անցկացնելու տոն է։ Կհանդիպենք այսօր երեկոյան՝ Երևանում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ քիչ անց Վազգեն Սարգսյան մարզադաշտում տեղի կունենա Ջենիֆեր Լոպեսի համերգը։