LONDON show ROOMS-ն այս տարի կրկին մասնակցել է փարիզյան նորաձևության շքերթին։ Բրիտանացի տաղանդավոր դիզայներները ներկայացրել են իրենց եզակի հավաքածուները, հատկապես, տղամարդկանց համար։
LONDON show ROOMS-ը դարձել է անփոխարինելի հարթակ նորարար ու առաջադեմ բրիտանացի դիզայներների համար՝ նրանց հնարավորություն տալով կապ հաստատել միջազգային մամուլի ու գնումների ոլորտի առաջատարների հետ՝ բիզնեսի նոր ճանապարհներ բացելով։

Այս pop-up նախաձեռնությունը BFC Foundation-ի կարևոր մասն է, որն աջակցում է երիտասարդ տաղանդներին՝ BFC NEWGEN և BFC Fashion Trust ծրագրերի միջոցով։ LONDON show ROOMS-ը կարճ ժամանակում գրավել է նորաձևության աշխարհում իր հատուկ տեղը:
Show ROOMS-ում այցելությունը բաց է միայն գնորդների, լրագրողների և նորաձևության ոլորտի մասնագետների համար՝ ապահովելով առավել արդյունավետ ու մասնագիտական միջավայր։