Ժամանց

Հանգիստ Ֆրանսիայում. ո՞ւր գնան զբոսաշրջիկները

2025 թվականին Ֆրանսիան կրկին ճանաչվել է աշխարհի ամենաշատ այցելու ունեցող երկրներից մեկը։ Այն ընդունել է ավելի քան 100 միլիոն զբոսաշրջիկ։ Միջազգային այցելուների մեջ քիչ չեն նաև հայերը, որոնք նախընտրում են բացահայտել ոչ միայն Փարիզը, այլև Ֆրանսիայի ծովափնյա, լեռնային և մշակութային հարուստ շրջանները։

Ֆրանսիայում հանգստի համար լավագույն վայրերից է Նիսը, որն առաջարկում է հանրահայտ Promenade des Anglais լողափը։ Անմիջապես ափամերձ հատվածում տեղակայված են արվեստի թանգարաններ՝ Մատիսի և Շագալլ, որտեղ ցուցադրվում են աշխարհահռչակ նկարիչների գործեր։ Նիսի հին քաղաքը՝ Vieux Nice-ը, նեղ, քարե փողոցներով, տեղական շուկաներով և փոքրիկ բակերով շրջան է, որտեղ կարելի է վայելել ֆրանսիական ու, հատկապես, պրովանսական խոհանոցը՝ փորձելով տեղական «pan bagnat» սենդվիչը։

Ձեր հանգիստը կարող եք վայելել նաև Կորսիկա կղզում, որը համադրում է ֆրանսիական ու իտալական մշակույթը։ Այստեղի հայտնի լողափերից է Palombaggia-ն, որը ՅՈՒւՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է աշխարհի ամենագեղեցիկ լողափերի շարքում և հաճախ ներառվում է ճանապարհորդական ուղեցույցներում։ Palombaggia-ին չի զիջում Santa Giulia ծովափը, որտեղ այցելուները կարող են վայելել տարբեր ջրային մարզաձևեր։

Լինելով Շամոնիի շրջանում՝ կտեսնեք հիասքանչ տեսարաններ Մոն-Բլանի գագաթից, նավարկել Անեսի լճում և այցելել հարակից գյուղեր։ Քաղաքը նաև հայտնի է Aiguille du Midi ճոպանուղով, որը զբոսաշրջիկներին հասցնում է դեպի սառցադաշտերին մոտ բարձունքներ։

 

Հանգստյան վայրերի ցանկում է նաև Մորբիան ծոցը (Golfe du Morbihan), որը ամենագեղատեսիլ անկյուններից մեկն է։ Այստեղ կարող եք կատարել նավարկություն կղզիների միջև, որոնցից մոտ 40-ը մշտապես տեսանելի են՝ կախված մակընթացությունից։

Ֆրանսիան առաջարկում է ավելին, քան պարզապես տեսարժան վայրեր՝ համ, գույն, բնություն ու մշակույթ։

Պատրաստեց՝ Լիլիթ Աբրահամյանը