Ամերիկյան զլմ-ները հաղորդում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդիին (Շոն Քոմբս) նախագահական ներում շնորհելու հնարավորությունը:
Սպասվում է, որ ռեփերի դատավճիռը կհայտարարվի հոկտեմբերին, սակայն իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը՝ հղում անելով Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ դեռ 2025 թվականի հունիսին Թրամփը Սպիտակ տանը մասնավոր զրույցի ժամանակ հնչեցրել էր Դիդիին ներում շնորհելու գաղափարը։ Այդ ժամանակից ի վեր թեման, իբր, իրական նշանակություն է ձեռք բերել. ի պաշտպանություն ռեփերի հանդես են եկել նրա մտերիմ ընկերներն ու դաշնակիցները, որոնք արդեն համապատասխան խնդրանքներով դիմել են վարչակազմին:
Հուլիսի սկզբին Քոմբսը մասամբ մեղավոր էր ճանաչվել Նյու Յորքում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործով։ Չնայած դրան, Դիդիի փաստաբանները չեն մեկնաբանել հնարավոր ներման մասին տեղեկատվությունը:
Սպիտակ տունն առայժմ հրապարակավ չի մեկնաբանում իրավիճակը։ Լրագրողների պաշտոնական պատասխանում միայն նշված է. «Սպիտակ տունը չի մեկնաբանի ներման խնդրագրի առկայությունը կամ բացակայությունը»: