Ժամանց

Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը կամուսնանան

Հոլիվուդյան 50-ամյա դերասան Բրեդլի Կուպերը մտադիր է ամուսնության առաջարկություն անել իր 30-ամյա ընտրյալին՝ սուպերմոդել Ջիջի Հադիդին: Այս մասին հայտնում է Page Six պարբերականը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին։ 

Ինսայդերի խոսքով՝ սիրահարների հարաբերությունները գնալով լրջանում են, և դերասանն արդեն քննարկում է առաջիկա ամիսներին հարաբերությունները պաշտոնականացնելու հնարավորությունը:

Բացի այդ, Կուպերը չի բացառում, որ ինքը և Ջիջին երեխաներ կունենան։ 

Կուպերի և Հադիդի սիրավեպի մասին առաջին լուրերը հայտնվել են 2023 թվականի հոկտեմբերին։ Արդեն 2024-ի հունվարին զույգը դադարել է թաքցնել իրենց հարաբերությունների մասին:

Մինչ այս Ջիջին ավելի քան վեց տարի հարաբերությունների մեջ է եղել բրիտանացի երգիչ Զեյն Մալիկի հետ, որից ունի դուստր։ Զույգը վերջնականապես բաժանվել է 2021 թվականին։ 

Բրեդլի Կուպերն էլ հարաբերությունների մեջ է եղել մոդել Իրինա Շեյքի հետ, որից բաժանվել է 2018 թվականին։