Ժամանց

Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը լքել է մայրական տունը

19-ամյա Շայլո Ջոլի-Փիթը՝ հայտնի դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը, լքել է մայրական տունը Լոս Անջելեսում։ Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների, Շայլոն ամառվա համար ժամանակավորապես տեղափոխվել է իր ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի տուն։ Լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որտեղ Շայլոն և Քեոնին գրկախառնվում են նոր բնակության վայրի մոտ։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում շրջանառվել էին լուրեր նրանց միջև հնարավոր ռոմանտիկ կապի մասին, որոնք սկսել էին արդեն նախորդ տարվա նոյեմբերից։

Ընտանեկան լարվածության ֆոնին Շայլոն պաշտոնապես հրաժարվել է հոր՝ Բրեդ Փիթի ազգանունից՝ թողնելով միայն «Ջոլին»։

Անջելինա Ջոլիի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ դերասանուհին իրավիճակին արձագանքում է հանգիստ։ Նրա երեխաների անվտանգությունն ապահովում են փորձառու անվտանգության աշխատակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին զինծառայողներ։

Նշենք, որ 50-ամյա Ջոլին վեց երեխա ունի՝ Մեդդոքսը (23), Պաքսը (21), Զահարա (20), Շայլոն (19) և երկվորյակներ Նոքսն ու Վիվիյենը (17)։ Շայլոն այժմ ակտիվորեն զարգացնում է իր կարիերան պարարվեստում և վերջերս պայմանագիր է կնքել Movement Talent Agency գործակալության հետ։