Ֆինանսիստ և ներդրումային մասնագետ Անդրեյ Մովչանը, անդրադառնալով ամերիկյան մի վիճակագրության, գրառում է կատարել իր էջում։
«Նայեք այս հետաքրքիր հետազոտության ձախ միջին գրաֆիկին։ Կնոջ համար զուգընկերոջ հետ անցկացրած ժամանակը ենթադրում է, որ այդ ժամանակն անցկացվում է տղամարդու հետ (գրեթե միշտ), և հակառակը։ Այսինքն, իդեալական աշխարհում գծերը պետք է համընկնեն։
Բայց աշխարհը իդեալական չէ, և ընկալումները սուբյեկտիվ են։ Արդյունքում ստացվում է, որ տղամարդիկ 60-ից հետո կարծում են, թե իրենց կանանց հետ երկու անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրականում մտածում են կանայք։
Հետաքրքիր է՝ ո՞րն է այդ ժամանակն անցկացնելու ձևը, երբ տղամարդը կարծում է, որ իր կնոջ հետ է, իսկ կինը՝ որ ամուսնու հետ չէ։
Գրեթե նույնն է լինում նաև ֆինանսական շուկաների վարքագծի վիճակագրության հետ…
Հատկանշական է, որ, ըստ հետազոտության, տղամարդիկ զգալիորեն ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց աշխատանքային գործընկերների հետ, մինչդեռ կանայք ավելի շատ ժամանակ են անցկացնում երեխաների հետ:
Տարիքի հետ միայնակ անցկացրած ժամանակի քանակն անշեղորեն ավելանում է՝ ծերության ժամանակ հասնելով օրական ավելի քան 8 ժամի, հատկապես, կանանց մոտ:
Ընկերների հետ անցկացվող ժամանակը իր գագաթնակետին հասնում է դեռահասության տարիներին և արագորեն մարում աշխատանքի ընդունվելուց և ընտանիք կազմելուց հետո:
Ամենացայտուն փոփոխություններից մեկն այն է, թե ինչպես են գործընկերները, զուգընկերները և երեխաները կենտրոնական դեր խաղում չափահասության տարիներին, ապա կրկին անհետանում հետագա տարիներին։
