ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola ընկերությունը համաձայնել է իր նախաձեռնած քննարկումներից հետո ԱՄՆ-ում արտադրվող իր ըմպելիքներում օգտագործել իրական շաքարեղեգի շաքար. գրում է Reuters-ը։
«Ես խոսել եմ Coca-Cola-ի հետ՝ ԱՄՆ-ում իրական շաքարեղեգի շաքար օգտագործելու հարցով, և նրանք համաձայնել են։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատասխանատուներին», -գրել է Թրամփը Truth Social հարթակում։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Coca-Cola-ն շուտով կհրապարակի նոր արտադրանքների մանրամասները՝ հավելելով, որ ընկերությունը գնահատում է Թրամփի ոգևորությունը։
Ներկայումս ԱՄՆ-ի շուկայի համար արտադրվող Coca-Cola-ի քաղցրությունն ապահովում է բարձր ֆրուկտոզային եգիպտացորենի օշարակը, իսկ այլ երկրներում, օրինակ՝ Մեքսիկայում, օգտագործվում է շաքարեղեգի շաքար։
Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկան դարձնենք առողջ» (Make America Healthy Again - MAHA) նախաձեռնությունը, որի հիմքում ընկած է առողջապահության քարտուղար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերի ղեկավարը շարժումը, մղում է սննդի արտադրողներին փոխել բաղադրությունները՝ հեռացնելով արհեստական ներկանյութերը և վնասակար հավելանյութերը։