Ժամանց

Գերմանիայում նախկին պատգամավորին սպառնում են չվճարելու համար վտարել բնակարանից

81-ամյա Դիրկ Ֆիշերը, ով 37 տարի եղել է Բունդեսթագի պատգամավոր և համարվում էր Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) ազդեցիկ գործիչներից, կանգնել է վտարման շեմին։

Ինչպես հայտնում է BILD-ը, Ֆիշերը մի քանի ամիս չի վճարել իր շքեղ բնակարանի վարձավճարները՝ պարտք մնալով նվազագույնը 15.000 եվրոյից ավել։ Նրա ամսական թոշակը կազմում է 7159 եվրո, որը նա գրեթե ամբողջությամբ ուղարկում է Բրազիլիա՝ իր ընկերուհուն և նրա ընտանիքին։

Իրեն ֆինանսապես օգնող նախկին կուսակիցները նշում են, որ Ֆիշերը «ամեն ինչ զոհաբերում է այդ հարաբերությունների համար»։ Նա հայտնել է, որ հուսով է կարգավորել իրավիճակը և մնալ բնակարանում։

Դիրկ Ֆիշերը տարիներ շարունակ եղել է Համբուրգի քաղաքական և սպորտային կյանքում կարևոր դերակատար։