Տիկնիկների աշխարհում ներառականության հերթական քայլն է արվել։ Mattel ընկերությունը ներկայացրել է իր առաջին Barbie տիկնիկը, որը ապրում է 1-ին տիպի շաքարային դիաբետով։ Տիկնիկը կրում է շաքարի մակարդակը վերահսկող սարք, ինսուլինի պոմպ և սմարթֆոն՝ համապատասխան հավելվածով՝ հիվանդությունն առօրյայում կառավարելու համար։
Barbie-ի նոր կերպարը ստեղծվել է Breakthrough T1D բարեգործական կազմակերպության հետ համատեղ՝ երեխաներին օգնելու՝ տեսնել իրենց խնդիրներն ու մարտահրավերները ներկայացված խաղալիքներում։ Տիկնիկի վրա նաև նկատվում է սրտաձև բժշկական սոսինձ՝ շաքարի մոնիտորը տեղում պահելու համար։
«Այս տիկնիկը մեկ կարևոր քայլ է ներառականության և ներկայացվածության ուղղությամբ»,- նշել է Barbie ապրանքանիշի միջազգային ղեկավար Քրիստա Բերգերը։ Նա շեշտել է, որ Barbie-ն կարող է ձևավորել երեխաների աշխարհայացքը՝ արտացոլելով նաև առողջական առանձնահատկությունները։
