Բրիտանացի երգչուհի Ջեսսի Ջեյը անկեղծացել է քաղցկեղի դեմ պայքարի մասին։ Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջերում։
Հունիսի վերջին 37-ամյա արտիստուհու մոտ հեռացրել էին կաթնագեղձերը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման պատճառով։
Ջեսսի Ջեյը դիմել է երկրպագուներին կարևոր նորություններով. նրա մոտ մետաստազներ չեն հայտնաբերվել։ Աստղը չի թաքցրել ուրախությունը։
Չնայած լավ արդյունքներին, երգչուհուն ևս մեկ վիրահատություն է սպասվում՝ այս անգամ պլաստիկ: Վիրահատությունից հետո նրա կրծքերը տարբեր ձև են ստացել, և Ջեսին ցանկանում է շտկել դրանք: